|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հունվարի 30-ին տեղի ունեցավ Համշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության 2016թ. գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական հերթական համատեղ մրցանակաբաշխության անցկացմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին մրցանակաբաշխության բովանդակությանը, պայմաններին, ուղղություններին, անվանակարգերին վերաբերող հարցեր, կազմակերպչական խնդիրներ: Որոշվեց «Համահայկական մրցանակաբաշխություն 2016-ը» անցկացնել «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրով՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին: Քննարկվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համագործակցության շրջանակներում իրականացվող այլ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: