Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ նշեց, որ ռուսական կողմի հետ գազի պայմանագիրը հավասարակշռված պայմանագիր է:
«Մենք չպետք է մոռանանք մի հանգամանք, որ մենք սեփական էներգակիր չունեցող երկիր ենք և ամբողջովին կախված ենք ներկրումներից: Այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, որ երկարաժամկետ հատվածի համար կարողանանք անխափան ներկրումներ անել»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ գազի գինն այսուհետ չի փոխվելու: «Ես չգիտեմ՝ ով է ասել, որ գազը էժանանալու է, ըտենց բան ոչ մեկը չի ասել: Էս որ անում ենք՝ կառավարությունն ո՞ւմ մասին է մտածում: Հետաքրքիր մի բան է ստեղծված, որ իբր կառավարությունն աշխատում է ոչ թե ժողովրդի համար, այլ ինչ-որ ուրիշ բանի համար: Ես սա չեմ ընդունում: Մենք էս համաձայնագրերով մեկ միլիարդի բեռ ենք հանել ժողովրդի վրայից, ես դա համարում եմ հաջողություն: Եթե կարողանանք խելոք լինել, ապա գոնե հետագա տարիների համար պետք է այս ձեռք բերվածը չկորցնենք»,- ամփոփիչ ելույթում ասաց Մովսիսյանը: