Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի Արմեն Մովսիսյանին` ասելով, որ երեկ Իրանի դեսպանը հայտնել է, որ Իրանը պատրաստ է վերականգնել Հայաստանի գազի սպառման ծավալները, սակայն դա կախված կլինի Հայաստանի իշխանություններից: «Ինչո՞ւ մինչև հիմա չկա այդ երկաթգիծը, և ինչո՞ւ չենք կարող Իրանից գազ ներկրել»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ Իրանի դեսպանը մի քանի հայտարարություն է արել` երկաթուղու հետ կապված, որ մեկուկես միլիոն դոլարը տրվում է տեխնիկա-տնտեսական աշխատանքների համար:
Ըստ նախարարի` այդ աշխատանքներն ավարտված են, շուտով կներկայացվեն հանրությանը: Իրանական կողմն ամբողջ Իրանի տարածքում 160 կմ երկարությամբ երկաթգիծն իր բյուջեի հաշվին կառուցի, և եթե Հայաստանը համապատասխան միջոցներ ձեռնարկի և սկսի իր տարածում, իրենք էլ զուգահեռ կսկսեն շինարարությունն իրենց տարածքում: Գազի հետ կապված` նախարարը նշեց, որ Հայաստանի տեխնիկական հնարավորությունները հնարավորություն են տալիս, որ անհրաժեշտ քանակությամբ գազ ներկրեն Իրանից:
«Բայց Իրանի դեսպանը մի բան էլ ասաց, որ` մենք գազը վաճառում ենք միջազգային գներով, որը շատ ավելի թանկ է, քան այն գինը, որ մենք ունենք Ռուսաստանից ներկրելիս: Այս առումով իրանական գազի գները մեզ համար ուղղակի ձեռնտու չեն: Ահա` ինչու Իրանից գազ չենք ներկրում»,- ասաց նա: