Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ստորև ներկայացնում ենք «Դ!ԵՄ ԵՄ» թիմի հաղորդագրությունը.
«Դ!ԵՄ ԵՄ» թիմն , ընկալելով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, լինելով արժանապատիվ ծերություն ապահովելու ճանապարհին և, միևնույն ժամանակ, գերակա ճանաչելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, գտնում է, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը կարող է կյանքի կոչվել միմիայն կամավոր սկզբունքով:
Որպես Հայաստանի Հանրապետության ներկայով և ապագայով մտահոգ քաղաքացիներ, մենք մնում ենք այն դիրքորոշման մեջ, որ ներդրվող կուտակային նոր համակարգը պետք է բխի միայն և միայն մարդու շահերից և սահմանադրական սկզբունքներից: Ուստի մենք գտնում ենք, որ Կուտակային Կենսաթոշակային նոր համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝
1. Համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր։
2. Համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից։
3. Համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի և/կամ աշխատողի ֆինանսական բեռը։ Նոր օրենքի նախագիծը մինչեւ Ազգային ժողովի օրակարգ մտնելը, պետք է ներկայացվի հանրության դատին, ունենա լայն հանրային քննարկում, որի ժամանակ հանրության մտավախություները և առաջարկները պետք է անպայմանորեն հաշվի առնվեն:
«Դ!ԵՄ ԵՄ թիմ