Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Թուրքիայի CHP («Իրավարար հանրապետություն») կուսակցության Կարինի շրջանի նախագահ Թաջեթթին Քըզըլօղլուն քննադատել է Դավութօղլուին` Երևան կատարած այցի ժամանակ «հայամետ» հայտարարություններ անելու համար:
Ըստ haberler.com-ի` մամլո ասուլիս կազմակերպած Քըզըլօղլուն ասել է. «Մոտավորապես մեկ տարի առաջ Կարինի (թուրքերեն` Էրզրում) վրա սև ամպեր են դիզվել, և մեր հայրենակիցների ընդդիմությանը պատճառ դարձած մեր սիրելի վարչապետը Տիգրանակերտում ունեցած ելույթի ժամանակ Քուրդիստանի մասին էր խոսել, որի արդյունքում Բարզանին հեռուստատեսությունով հայտարարությամբ էր հանդես եկել, թե Կարինը նույնպես մտնում է Քուրդիստանի քարտեզի մեջ, որից հետո Տիգրանակերտի BDP կուսակցության պատգամավոր Ալթան Թանը Կարինի և մի շարք այլ շրջանները վերանվանելու ծրագրի մշակման համարձակություն էր ցուցաբերել:
Իսկ վերջերս Դավութօղլուի` Երևան կատարած այցի ժամանակ հնչել էր մի այսպիսի արտահայտություն. «Մեր նախնիներին ստիպել են արտագաղթել: Մենք ուզում ենք մեր պապիկների ապրած վայրերը այցելել»: Իսկ սիրելի Դավութօղլուն այս ամենին պատասխանել էր` ասելով. «Այդ օրն էլ է գալու, երբ Կարինում նույնիսկ տուն եք ունենալու»:
Նման հայտարարություն անելու փոխարեն արտգործնախարարը կարող էր ասել. «Ղարաբաղում իրենց տներից հեռացված, Ադրբեջանում և Խոջալուում կոտորածի ենթարկված հարյուրավոր անմեղ մարդկանց, ինչպես նաև սպանված դեսպաններին ինչպե՞ս ենք պատասխան տալու: Չնայած նրան, որ վեց պատգամավոր կա Կարինում, ոչ մեկը ձայն չի հանում: Սա մտածելու տեղիք է տալիս: Այս սցենարի նկատմամբ անտարբեր չենք լինելու: Նույն մոտեցումը տարիներ շարունակ Իրաքի հյուսիսում թուրքմենների նկատմամբ կիրառվող դաժանությունների և տեղահանման համար ինչո՞ւ չի ցուցաբերվում: Որպես CHP կուսակցություն` այս առումով հարկ եղած քաղաքական դրսևորում ենք ցուցաբերելու»: