|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի Սահմանադրական դատարանը պարտավորեցրել է պետությանը` թուրք հայամետ հայտնի պատմաբան Բասքըն Օրանին 27.000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել:
Ըստ DHA-ի՝ Օրանը, դեռևս տասը տարի առաջ կառավարության մարդու իրավունքների խորհրդակցական հանձնաժողովի անդամ հանդիսանալով, ազգային փոքրամասնությունների իրավունքների և մշակութային իրավունքների վերաբերյալ զեկույց էր պատրաստել, որն արժանացել էր ազգայնական շրջանակների բուռն քննադատությանը։
Բասքըն Օրանի փաստաբան Օյա Այդըն Գյոքթաշը այդ պատճառով դիմում է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան, որում հիշեցրել է նաև այն հանգամանքը, որ Հրանտ Դինքին ուղղված սպառնալիքներն էլ ժամանակին պետության կողմից անտեսվել են, և արդյունքում `տեղի է ունեցել Դինքի սպանությունը:
Թուրքիայի ՍԴ-ն բավարարել է Բասքըն Օրանի գործով ներկայացված դիմումը։ Կյանքի և խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու համար Բասքըն Օրանին 27.000 թուրքական լիրա փոխհատուցում կվճարվի։