| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ով 5 հոգանոց պատվիրակության կազմում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե այդ հանդիպումն անակնկալ է եղել, քանի որ նախօրոք տեղեկացված չեն եղել: Միայն հասցրել են Հայաստան նամակ ուղարկել եւ կառավարությանը տեղյակ պահել դրա մասին:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով` իրենք Դավութօղլուին երեք հիմնական ուղերձ են հղել: Առաջինը եղել է այն մասին, որ հենց Թուրքիան է կանգնեցրել հարաբերությունների նորմալացման գործընթացը, եւ այժմ բեռի ողջ ծանրությունը հենց նրա ուսերին է, իսկ Հայաստանի համբերությունն էլ անսպառ չէ: Քաղաքագետի փոխանցմամբ` իրենք հասկացրել են, որ փակ սահմաններով էլ Հայաստանը չի մեռում:
«Երկրորդ կոշտ ուղերձը Հայոց ցեղասպանության խնդիրն էր: Մենք բացատրեցինք արտգործնախարարին, որ կա Հայաստանը եւ Սփյուռքը միավորող երկու խնդիր` Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Արցախի խնդիրը»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:
Նրա համոզմամբ` թուրքական քաղաքականության մեջ հնարավոր է փոփոխություններ տեղի ունենան, քանի որ նրանց ԱԳՆ-ում հայկական պատվիրակության անդամները կարողացել են քննադատել թուրքական` Ցեղասպանության հերքող քաղաքականությունը:
Իսկ երրորդ ուղերձը եղել է Արցախի խնդրի հետ կապված: Մերոնք թուրք պաշտոնյաներին հիշեցրել են, որ ստորագրված արձանագրություններով իրենք էլ ընդունել են, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող փոխկապակցված լինել: