|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում վերջին շրջանում «խոսքի ազատ դրսևորման և Էրդողանին վիրավորելու» մեղադրանքով քանի՞ հոգի է ձերբակալվել» հարցը հուզում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահի օգնական Սեզգին Թանրըքունին:
Ըստ Demokrathaber-ի՝ Թանրքըքուն հարցադրում է ուղղել մեջլիսին, թե Չանաքքալեում մի հիմնարկի մաքրության համար պատասխանատու աշխատակիցը, ով Դավութօղլուի ներկայությամբ քննադատել էր նրան և Էրդողանին, հեռացվե՞լ է աշխատանքից, թե՞ ոչ:
Ընդդիմադիր կուսակցականը նաեւ հետաքրքրվել է, թե 2010-2014-ին համացանցում Էրդողանին և Դավութօղլուին քննադատած ու դրա արդյունքում «վիրավորելու» մեղադրանքով ձերբակալված քանի՞ մարդ կա, քանիսի՞ նկատմամբ է դատական գործ հարուցվել, ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվել նրանց նկատմամբ, և, վերջապես, քանի՞սն են այդ պատժամիջոցներից խուսափել: