|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Նկարիչների միության նախագահ վերընտրվեց Կարեն Աղամյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Աղամյանը նշեց, որ վաղվանից շարունակելու է անել այն, ինչ արել է մինչ այս, քանի որ քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ մեծամասնությունը գոհ է իր աշխատաոճից:
«Նման արդյունք չէի սպասում. ոչ մի անգամ չես կարող վստահ լինել: Շնորհակալ եմ, որ միության անդամներն այսպես են գնահատում իմ աշխատանքը: Իսկ վաղը, վաղը պետք է շատ երկար քնեմ, քանի որ իսկապես հոգնած եմ: Վերջին մի քանի ամսում այնքան ցեխ ու մուր թափվեց իմ հասցեին, որ պետք էր ամուր նյարդեր ունենալ` դիմանալու համար»,- ասաց նա:
Աղամյանը նշեց նաեւ, որ առաջին հերթին փորձելու է իր ծրագրային դրույթները կյանքի կոչել, որոնցից մեկը հասկապես շատ հոգեհարազատ է իրեն. «Կստեղծվի փոխօգնության ֆոնդ, եւ ամեն մեկս մեր լուման կունենանք այդ ֆոնդի գոյացման համար, քանի որ մենք ունենք մի շարք նկարիչներ, որոնց սոցիալական ծանր վիճակում են գտնվում»: