|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տավուշի մարզի բոլոր դիրքերում եղել եմ։ Որոշներում մի քանի անգամ։ Վստահ կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ մենք ամենալավ կահավորված և անվտանգ հենակետերն ունենք։ Իսկ ընդհանուր դիրքը միանշանակ գերակայող է թշնամու նկատմամբ։ Հետևաբար, պետք է եզրակացնել, որ շատ երկար և մանրակրկիտ են պատրաստվել ադրբեջանցիներն այդտեղ դիվերսիոն ներթափանցման փորձ անելուն։
Թշնամին այժմ ետ է շպրտվել մեծ կորուստներով։ Իմ տեղեկություններով` իրավիճակը հիմա համեմատաբար հանգիստ է։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Ավելի ճիշտ՝ միայն մեկ բան է նշանակում. որ Ադրբեջանի հետ շփվելու միայն մեկ միջոց կա՝ զենքը։ Իսկ խաղաղության մասին բոլոր այլ տիպի երազանքները սին են ու դատարկ»։