կարևոր
1771 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-06-11 21:16
Հասարակություն

Վաղը` ժամը 15:00-ին, շատ մեծ թվերով պետք է հավաքվենք, անելիք ունենք․ Սրբազան

«Վաղը ժամը 3-ից սկսած մենք պետք է հավաքվենք այստեղ՝ Ազգային ժողովի դիմաց, քանի որ ասելիք ու փաստելիք ունենք։ Մենք ունենք պահանջ ու այդ պահանջն իրականացնելու կամք ու վճռականություն․․․ Վաղը մեր հերոսի՝ Մոնթե Մելքոնյանի նահատակության օրն է։ Խորհրդանշական է նաև այդ օրը, քանի որ մեր նահատակների մեկնումը հավասար է նրանց ծնունդին։ Նահատակությունը չի կարելի շփոթել մեռելության հետ։ Նահատակության փառքի պսակը քչերին է բաժին ընկած։ Շատերն ապրում են, քչերը ստանում այդ պսակը։

Ինչպես Առաքյալն ասում է․  «Բարի պատերազմը պատերազմեցի, հիմա գնում եմ ստանալու Փառքի պսակը»։

Երանի մենք էլ, թե՛ Աստծո առաջ, թե՛ ժողովրդի օրհնանքով ունենանք Փառքի պսակը»,-Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ամփոփելով օրը հայտարարեց Բագրատ Սրբազանը։
։