Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՕԵԿ խմբակցության անունից խոսելով բյուջեի մասին, նախ նշեց, որ, որպես կոալիցիոն գործընկեր, ՕԵԿ-ը դեմ է անձնական գնահատականներին ու ածականներին այն անձանց հասցեին, որոնք ամեն օր աշխատում են ԱԺ-ում:
Նրա խոսքով` քվեարկություններից առաջ որոշ պատգամավորներ ամպագոռգոռ ելույթներ են ունենում, ձայնագրվում, տեսագրվում, տարածում ու փորձում ցույց տալ, որ իրենց ավելի շատ են մտածում ժողովորդի ու երկրի մասին: Նա կոչ արեց բոլոր նրանց, ովքեր ճոխ «շարահյուսական բառեր» են ասում, իրենց գործողություններով գնան առաջ, որովհետև խոսքերը դատարկ բաներ են: Հեղինե Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ն ընկալում է կառավարության հնարավորությունները:
«Բյուջեի փաստաթղթում ներառված են երկու քաղաքական ուժերի` ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերը, այդ առումով այսօր ինչ առաջընթաց արձանագրում ենք, դրանում ներառված են ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերը: Իհարկե, քիչ է ու բավարար է, մենք ուզում ենք ավելին, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Հեղինե Բիշարյանը: