|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե իր քրոջ փեսան` Լեւոն Դոխոլյանը, ով Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, եւ հարազատ թաղամասում նրան գիտեն «քույրիկ Լեւոն» անունով, ասել է. «Չեմ ուզում խոսել: Մարդը, չեկած խորհրդարան, փորձում են էժանագին բամբասանքներ անել եւ մարդուն ցեխոտել: Նա 12- 13 տարվա կուսակցական է»:
Նշենք, որ Լեւոն Դոխոլյանը կոպիտ արտահայտություններ էր հնչեցրել նյութը հրապարակած լրագրողի հասցեին: Երբ լրագրողներից մեկը փորձեց ցույց տալ հոդվածը` խնդրելով Հ. Բիշարյանին կարդալ իր քրոջ փեսայի մեկնաբանությունները, նա լրագրողի ձեռքից խլեց ձայնագրիչը, ապա անջատեց համակարգիչը: «Երբ լրագրողը թույլ է տալիս անձնական վիրավորանքներ ինչ-որ մեկի հասցեին, ապա հնարավոր է, որ նա ստանա համապատասխան պատասխան»,- ասաց Բիշարյանը: