|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեղական արտադրողների խնդիրներին, մասնավորապես` Երևանի գարեջրի գործարանի հետ կապված` ՏՄՊՊՀ որոշմանը: Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն 110 միլիոն դրամով տուգանել էր «Երևան գարեջուր» ընկերությանը:
Կարեն Կարապետյանը թեև շեշտեց, որ ՏՄՊՊՀ-ն անկախ մարմին է, և կառավարությունը այստեղ ազդեցության լծակներ չունի, սակայն չի նշանակում, որ կառավարությունը չի կարող կարծիք չհայտնել: Վարչապետը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հորդորեց հանձնաժողովի ջանքերն ուղղել առաջնային սպառում ունեցող ապրանքների շուկա, որտեղ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են:
«Հորդորում ենք ջանքերն ուղղել առաջնային սպառման շուկա, որի վերաբերյալ հասարակությունից հնչող դժգոհությունները շատ են: Դա ավելի կարևոր է, քան գարեջրի շուկան, որտեղ կա լուրջ մրցակցություն»,- ասաց Կարապետյանը:
Նշենք, որ մամուլն այսօր գրել էր, թե սեւ ամպեր են կուտակվել ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի գլխին, եւ չի բացառվում, որ նա պաշտոնանկ լինի: