Փոխարժեքներ
26 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր 2017թ. բյուջեի նախագիծը: Ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով խայթեց Կարեն Կարապետյանին նրա հագուկապի համար: Նա նախ նշեց, որ «կառավարությունը ձևի մեջ է կերակրում բնակչությանը», ուստի ժամանակն է իջնել երկնքից և ներկայացնել իրականությունը ժողովրդին: «Նախատոնական շրջան է, ու գներն են բարձրացել, իսկ աշխատավարձի աճ չկա: Ես անցյալ անգամ ասացի, որ այս բյուջեն սոցիալական էլ չի, դուք ինձանից նեղացաք»,- դիմելով Վարդան Արամյանին` ասաց Բիշարյանը:
Նրա խոսքով՝ վերջին երկու ամսում նոր կառավարություն է ձևավորվել, բայց ոչինչ տեղի չի ունեցել, բացի նրանից, որ ոճային փոփոխություններ են տեղի ունեցել. ոճ են ցուցադրում, սկսել են խոսել, թե էսինչի գույնը էսինչ խոսափողի գույնի հետ էր բռնացրել և այլն:
«Կառավարության ներկայացուցիչները ոչ միայն պետք է ցուցադրեն իրենց գարդերոբները, այլ նաև գործ պետք է անեն»,- ասաց Բիշարյանը: