Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր հարկային նոր օրենսգիրքը: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ հարակից զեկուցող` ԱԺ տնտեսական հարցրերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ հարկային օրենսգրքում դրված է հարկաբյուջետային կայունության սկզբունքը, անդրադարձավ նաև քաղաքական հայտարարություններով ելույթներին` ասելով, որ երբ մարդը քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացքում վերածվում է քաղաքական բճի, այսինքն, ըստ Այվազյանի, «պապա է ման գալիս»:
«Հատկապես` երբ ինքը ջերմոցի վարունգ է լինում` օլիգոպոլիայի պարարտանյութով շեղված, բնականաբար, պետք է ցույց տա, որ մեկումեջ ընդդիմադիր է: Անդեմ հայտարարությանը՝ անդեմ պատասխան եմ տալիս, հետևությունը թողնում եմ մնացածներին»,- ասաց Վարդան Այվազյանը:
Նշենք, որ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ու Նաիրա Զոհրաբյանն այսօր լուրջ քննադատության ենթարկեցին հարկային նոր օրենսգիրքը, իսկ Վահե Էնֆիաջյանը քննադատեց թե' հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանին, թե' հարակից զեկուցող Վարդան Այվազյանին` ասելով. «Չեմ հասկանում, ձեզ համար ընկալելի չե՞ն ԲՀԿ-ի մոտեցումները: Էդքան մեծ քիթ ունեք, քթածակ էլ չունե՞ք»: Էնֆիաջյանի ելույթից հետո լեզվակռիվ սկսվեց նրա և Վարդան Այվազյանի միջև: