Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես de facto» թերթը գրում է. «ՎՊ-ն երբեւէ այդքան շատ չի աղմկել, որքան վերջերս, երբ կառավարությունն այդ կառույցի առնչությամբ օրենքի նախագիծ է որոշել ներկայացնել ԱԺ: ՎՊ-ն բողոքում է իրեն «խոսելու» իրավունքից զրկելու համար, իսկ Իշխան Զաքարյանն էլ առիթը բաց չի թողնում երբեմն ենթատեքստերով, հաճախ ուղիղ շեշտադրմամբ բամբասելու կառավարությունից մամուլի էջերում: Թե օրենքը որքան է թերի կամ կատարյալ, քննարկման այլ հարց է, բայց ակնհայտ է, որ ՎՊ-ն դուրս է գալիս կառավարության դեմ եւ ճակատային կռիվ տալիս:
Հայտնի է, որ գերատեսչությունների միջեւ հրապարակային բանավեճ է ծավալվում այն ժամանակ, երբ դրանց ղեկավարները չեն ցանկանում տարաձայնությունները ներքին կարգով հարթել: Պարզ չէ, թե ինչու Իշխան Զաքարյանն իր ոլորտի խնդիրները չի ցանկանում քննարկել գործադիրի ղեկավարի հետ, այլ մամուլով է «գանգատվում»: Կամ ինչու է Իշխան Զաքարյանն այդքան ծանր տանում մի օրենքի նախագիծ, որը, ըստ երեւույթին, հերթական անգամ արձանագրում է, որ ՎՊ-ն քաղաքական կառույց չպետք է լինի, քաղաքական գնահատականներ էլ չպիտի տրվեն: Իսկ հիմա ՎՊ-ն դժգոհում է, թե սահմանափակում են իր իրավունքները:
Հիշեցնենք, որ 2013-ի հաշվետվությունը ներկայացնելիս Իշխան Զաքարյանը, ըստ Սերժ Սարգսյանի, գերազանցել էր իր լիազորությունները եւ քաղաքական գնահատականներ հնչեցրել: Ի դեպ, այս մասին երկրի ղեկավարն ասել էր ուղիղ Իշխան Զաքարյանի «դեմքին», բայց այդ ժամանակ վերջինս գլխիկոր լսում էր իր հասցեին քննադատությունների տարափը: Այդ ի՞նչ եղավ հիմա, որ Իշխան Զաքարյանն ըմբոստացավ, երբ ընդամենը երկրի ղեկավարի խոսքն օրենքի ուժ ստացավ»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: