|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կուտակային կենսաթոշակային համակարգը բոլոր երկրներում էլ գործում է, այն շատ լավ բան է, այն վերաբերում է մեր ապագային, մեր թոռներին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Խոսելով օրենքի պարտադիր բաղադրիչի մասին՝ նա հայտարարեց. «Ռեֆորմները պետք է լինեն ագրեսիվ, որ կարողանան հաջողություններ ունենալ: Մենք պետք է համբերատար լինենք»:
Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է` կամավոր ֆոնդ ընտրի և օգտվի կուտակային համակարգից, Բիշարյանը պատասխանեց, այո, հնարավոր է: Ավելին` նա նշեց, որ շուտով ինչպես իր երեխաներն ու ընտանիքի մյուս անդամները, այնպես էլ այլ մարդիկ կընտրեն ֆոնդեր և կօգտվեն համակարգից: «Մենք ասում ենք, սիրելի' ժողովուրդ, եկեք` ձեր աշխատավարձերից պահենք, որ հետագայում ապահով լինեք»,- ասաց նա: