|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են սկսել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի դեմ: Նրանք պատրաստվում են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանի միջոցով դիմել այդ հանձնաժողովին:
Լրագրողները բողոքում են իրենց հանդեպ պատգամավորի ագրեսիվ ու ատելությամբ լի պահվածքից ու վիրավորական հայտարարություններից: Երեկ Մանվել Բադեյանը լրագրողներին «անմակարդակ» է անվանել ու «արա»-ով դիմել: