| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ արտահերթ նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթն այսօր բարկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով հանդես եկավ արտահերթ ելույթով: ԱԺ նախագահը նշեց, որ ինքն իրականում հորդորել է իր գործընկերներին, որ կողմ քվեարկեն օրենքին, բայց որոշ պատգամավորներ զբաղված էին բամբասանքով ու տեղյակ չեն եղել դրա մասին:
Ինչ վերաբերում է ձկնարդյունաբերության ոլորտում իր ունեցած բիզնեսին, նա նշեց, որ օրենքը թույլ է տալիս պատգամավորին բիզնես կառավարել, և եթե ինքը ունենար բիզնես, ապա չէր ամաչի դրա մասին հայտարարել:
«Բայց քաղաքական դաշտում որոշ քաղաքական գործիչներ զբաղված են` պատվերներ տալով իմ դեմ: Ես ինձ համար պարզեցի ևս մեկ պատվիրատուի, ով նստած է այս դահլիճում ու տարածում է բազմաթիվ հերյուրանքներ, թե ես ձկնարդյունաբերությամբ եմ զբաղված: Ամոթ է, թող այդ մարդիկ զբաղվեն իրենց ընտանիքով ու երեխաների դաստիարակությամբ, դա հարիր չէ պատգամավորին: Միայն խոսում եք, գործով ապացուցեք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա խորհուրդ տվեց իր դեմ մամուլով պատվերներ իջեցնողներին` այդ գումարը ծախսել ոչ թե «մի քանի լրագրողի հաստավիզ դարձնելու ուղղությամբ», այլ բարեգործական նպատակներով: