|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այսօր Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իր հպարտությունն է ժողովրդի այն մասը, որն ասում է. «Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, բոլորինն էլ… Էս երկրի տերը ես եմ»:
Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մանուկյանի այդ հայտարարությանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Քաղաքական մարած «աբլիկացիան» անցել է կոռեկտության բոլոր սահմանները: Ե'վ մեր ժողովրդի, ե'ւ մեր Տերը Աստված է, ի տարբերություն իր, իր քաղաքական պապայի եւ իրենց հովանավորների, ում տերը սատանան է: Եթե ինչ-որ մեկի տիրոջ մերը պետք է հայհոյի մեր ժողովուրդը, ապա հաստատ սատանայի եւ նրա լակոտների»: