կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-07 10:06
Հասարակություն

Մեր հանապազ աղոթքն է, որ Տերը խաղաղություն պարգևի մեր երկրին ու ժողովրդին․ Գարեգին Բ

Մեր հանապազ աղոթքն է, որ Տերը խաղաղություն պարգևի մեր երկրին ու ժողովրդին․ Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով:

Ավետման տոնը իր կենսատու խորհրդով տարիներ առաջ հռչակել ենք որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Մաղթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին՝ մանկանց քաղցր ճիչով ու երջանկությամբ լցնելու իրենց հարկերը և բարօրության մեջ, ուրախ սրտով կրթելու և մեծացնելու ազգի ու մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակներ։

Մեր հանապազ աղոթքն է, որ Տերը Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ խաղաղություն և օրհնյալ կյանք պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին՝  արդար ու բարի գործերով շենացնելու ազգային և հայրենական մեր կյանքը։