ԲՀԿ-ական պատգամավոր` ապարանցի Լյովա Խաչատրյանը իր արկածներով եւ ասածերով հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Հայտնի է նրա մեծ «պաշտամունքը» ավանակների նկատմամբ, եւ մեկ անգամ չէ, որ պաշտպանել է այդ կենդանիների «իրավունքները»: Իսկ այսօր ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները ականատես են եղել պատգամավորի ապարանցիության մեկ այլ դրսեւորման` նա իր աշխատասենյակի դուռը փակելուց հետո բանալին վրան է թողնում: Ասում են` հաճախ է այդպես անում...