|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԲՀԿ կարճատեւ համագումարից հետո կուսակցության նորանշանակ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել:
Գագիկ Ծառուկյանը մանդատը վայր չի դնի: «Կլինե՞ն կուսակցությունից նոր հեռացողներ, անկեղծ ասած՝ չեմ կարող ասել: Վարդան Օսկանյանը կուսակցությունից դուրս է եկել, բայց մանդատը վայր չի դնի»,- հայտնեց Զոհրաբյանը:
Կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ է ընտրվել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը:
Պարզվում է՝ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը ձեռնպահ է քվեարկել միայն Լյովա Խաչատրյանը (ապարանցի Լյովա): Այլ հարցերի Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել: