|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այսօր լրագրողները Գագիկ Ծառուկյանին հարցրել են, թե ինչպես կքվեարկի ՀՀԿ կողմից չորրորդ նախագահի պաշտոնին ներկայացված ` Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.
«Արմեն Սարգսյանը կհանդիպի իմ խմբակցության հետ , բոլոր հարցերը կտանք, պատասխանները կլսենք, ես առանձին կհանդիպեմ և Արմեն Սարգսյանի հետ, և իմ թիմակիցների հետ, որից հետո մենք մեր որոշումը հետո կասենք»,- ասաց Ծառուկյանը: Լրագրողի հարցին` հիմա դուք կողմ ե՞ք նրա թեկնածությանը թե ոչ, Գագիկ Ծառուկյանը արձագանքեց. «Աղջիկ ջան դու որտեղի՞ց ես, հո ապարանցի չե՞ս»: