Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացքող «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստում գործով ամբաստանյալների պաշտպանները պահանջում են դահլիճից հեռացնել ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ղազարյանին: Նա ` պաշտպանների պնդմամբ, այն անձն է, ով այս դատարանում ծեծի է ենթարկել գործով առնվազն չորս ամբաստանյալի:
Մինչ պաշտպանները հիմնավորում էին Ղազարյանի` դահլիճում գտնվելու անօրինական լինելը, այս գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը վեր կացավ տեղից և հայտարարեց. «Ղազարյանին եթե փոխեք Բոզոյանով էլ, չի փոխարինվելու: Չի լինելու, որովհետև դուք երաշխիք չունեք, կատարվելու է նույն հանցագործությունը»,- ասաց նա` նշելով, որ դատավորի դեմ ոչինչ չունի, բայց նա, ըստ Մանուկյանի, ի զորու չէ, չի կարող լավ դատավոր լինել:
«Հիմա ես պահանջում եմ՝ իմ ընկերներին բերեք այստեղ»,- ասաց ամբաստանյալը: Դատավորն ասաց, որ հարցերը կքննարկվեն հերթով:
«Դուք հերթականությա՞մբ եք խաբում: Երբ ուզում եք` ոստիկաններին սարքում եք շերտավոր վարագույր, երբ ուզում եք, սարքում եք բորենի»,-տեղից արձագանքեց ամբաստանյալը: «Մանուկյա´ն»,- ասաց դատավորը:
«Իմ անունն Ապարանցի Պավլիկ է»,-պատասխանեց ամբաստանյալը:
«Ապարանցի Պավլի´կ, նստի´»,- ասաց դատավորը՝ նրան հորդորելով նստել, ապա հավելեց`«Վատառողջ ես»:
Այս պահին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում գործով պաշտպանները: