|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումներն իրականացվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այսօր տարածած հայտարարության մեջ ոստիկանությունը նշում է. «Համացանցում և տպագիր մամուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Աջափնյակում 8 հազար ապարանցի է գրանցվել: Հայտնում ենք, որ մատուցվածը կրկին ապատեղեկատվություն է և հերթական անգամ կեղծ հայտարարություններով փորձ է արվում ապակողմնորոշել հանրությանը: Ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս հնչեցվել են նմանատիպ հիմնազուրկ հայտարարություններ, որոնցից որևէ մեկը սակայն, չի հիմնավորվել:
Հայտարարության անառարկայականության վկայությունն է նաև ստորև բերված թվային համեմատականը: Աջափնյակ վարչական շրջանում 2013 թ. հունվարի 9-ին հրապարակված ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է եղել 81.614 ընտրող, իսկ 2013 թ. մարտի 27-ին հրապարակված Երևանի ավագանու ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է 81.751 ընտրող: ՀՀ ոստիկանությունը բազմիցս հավաստիացրել է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումներն իրականացվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան հիմքերի առկայության պայմաններում»: