Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Panorama.am-ը գրում է, որ Կիևում ընթացող ակցիաները նախապատրաստված էին 2015 թվականի մարտի՝ Ուկրաինայում նախագահական ընտրարշավի համար: Այսօր Երևանում նման կարծիք արտահայտեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ հանգամանքների բերումով ֆալստարտ է տեղի ունեցել: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՌԴ նախագահը, մասնավորապես, ասաց. «Իմ կարծիքով, այդ գործողությունները ոչ թե հեղափոխություն են, այլ ջարդեր: Եվ որքան էլ տարօրինակ հնչի, այդ ամենը շատ քիչ է կապված Եվրամիության հետ Ուկրաինայի փոխհարաբերությունների հետ: Ուշադրություն դարձրեք, որ այդ համաձայնագրերի բովանդակության մեջ ոչ ոք չի խորանում, ոչ ոք ոչինչ չի տեսնում, ոչ ոք ոչինչ չի ասում: Ասում են՝ ուկրաինացի ժողովրդից երազանքը գողանում են: Բայց եթե նայեք այդ համաձայնագրերի բովանդակությանը, ապա մինչև այդ երազանքը (իսկ երազանքը, սկզբունքորեն, լավն է) շատերը կարող են չապրել, քանզի պայմանները շատ կոշտ են»:
«Դա ներքաղաքական էքսցես է՝ ընդդիմության փորձն է՝ ճոճել երկրի գործող իշխանությանը, ընդգծում եմ՝ լեգիտիմ իշխանությանը: Ավելին՝ այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում, ոչ թե հեղափոխություն, այլ լավ նախապատրաստված ակցիա է, և այդ ակցիաներն, իմ կարծիքով, պատրաստված էին ոչ թե այսօրվա համար, այլ նախատեսված էին մարտին կայանալիք նախագահական ընտրությունների՝ 2015 թվականի գարնան համար: Պարզապես, հանգամանքների բերումով փոքր ֆալստարտ է տեղի ունեցել: Այս ամենը նախագահական ընտրությունների նախապատրաստություններ էին»,- ասել է Պուտինը: