|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մեծ Բրիտանիայի Չեշիր կոմսության երկու բնակչի դատապարտել են 4 տարվա ազատազրկման օգոստոսի 6-10-ը Անգլիայում տեղի ունեցած զանգվածյին անկարգությունների օրերին Facebook սոցիալական ցանցում ջարդեր իրականացնելու կոչեր տարածելու համար. տեղեկացնում է France Presse գործակալությունը:
20-ամյա Ջորդան Բլեքշոուի եւ 22-ամյա Փերի Սատկլիֆ-Կինանի դատավճիռները կայացվել են երեկ: Ըստ կոմսության ոստիկանության ներկայացուցչի` դատավճիռն այն փաստի հավաստիքն է, որ սոցիալական ցանցերի միջոցով հնարավոր է հանցագործություններ սադրել, նաեւ ապացուցում է, որ հակաօրինական գործողություն իրականացնելու ցանկացած կոչ կպատժվի օրենքի ողջ խստությամբ: