Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ ոստիկանները Գյումրիում բերման են ենթարկել խուլիգանության համար դատապարտված Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին: Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ նրան բերման չեն ենթարկել, պարզապես նրա մոտ ինչ-որ իր է եղել, որը ստուգել են:
Yerkir.am-ի հետ զրույցում Շահենի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, հայտնեց, որ այս պահին Շահենին պահում են Գյումրու ոստիկանապետի մեքենայում: «Նրան ո'չ բերման են ենթարկել, ո'չ էլ ազատության մեջ է, նրան պահում են Գյումրիի ոստիկանապետի մեքենայի մեջ: Նրանք ընդամենը եկել են, Շահենին նստեցրել մեքենայի մեջ և թույլ չեն տալիս դուրս գալ»,- ասաց նա:
Ռուզաննա Բադալյանը պատմեց, որ Շահենի մոտ պաստառ կար՝ անգլերենով գրված «Ազատության քաղբանտարկյալներին»: «Նա պատրաստավում էր այդ պաստառով մոտենալ Հռոմի պապին: Նա չի հասցրել ոչինչ անել, մոտեցել են, կարելի է ասել` նրան առևանգել են»,- ասաց նա: