|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը բավականին հյուծված է, նիհարած, արյան ճնշումը ցածր է, գիշերները վատ է քնում, բժիշկների կողմից նշանակված դեղերն էլ չի ընդունում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով այսօր է տեսակցել իր պաշտպանյալին: Նրա խոսքով՝ մոտ օերերս իր վստահորդը հնարավոր է հանդես գա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն արդեն 15 օր է, ինչ հացադուլ է հայտարարել: Նշենք նաև, որ այսօր փաստաբանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան` բողոքարկելով Հարությունյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու՝ դատարանի՝ դեկտեմբերի 28-ի որոշումը: