|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
2023թ. հունիսի 21-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ:
Ներկա փաստաբաններն արձանագրեցին իրավասու մարմինների և պատկան միջազգային կառույցների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:
Ներկաներն արձանագրեցին նաև, որ բռնության ենթարկված փաստաբանների մասով վարույթն իրականացում է ոչ բավարար արագությամբ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ:
Ակնառու է նաև ոստիկանության անգործությունը, քանի որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել:
Փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով, որոշեցին՝
– մեկ օրյա բողոքի ակցիա իրականացնել 2023 թվականի հունիսի 26-ին՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Հ.Գ.1. Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:
Հ.Գ.2. Այս պայքարի նպատակը վստահորդների արդար դատաքննության իրավունքի իրացման համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանել վստահորդի շահերը:
Հ.Գ.3. Հունիսի 26-ի բողոքի ակցիայից կարճ ժամանակ հետո հրավիրվելու է ակումբի նիստ քննարկելու համար հաջորդ 3 օրյա բողոքի ակցիայի ժամանակացույցը և պայմանները:
Տե´ս Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում