կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-30 18:01
Քաղաքական

Էս տեսակ չտես, վայրենի, գյոռմամիշ, փողոցային բոմժ կլինի՞, անգամ կոֆեի բաժակներն են տարել․ Գեւորգ Պետրոսյան

Էս տեսակ չտես, վայրենի, գյոռմամիշ, փողոցային բոմժ կլինի՞, անգամ կոֆեի բաժակներն են տարել․ Գեւորգ Պետրոսյան

Իմ եւ մյուս պատգամավորների լիազորությունները գործում են մինչեւ օգոստոսի 2-ից, բայց սրանք այնքան ստորաքարշ, մանրախնդիր մարդիկ են, որ մտել են աշխատասենյակս, անգամ կոֆեի բաժակներն են տարել։ Էս տեսակ չտես, վայրենի, գյոռմամիշ, փողոցային բոմժ կլինի՞․ Yerkir.am-ի հետ զրույցում իր զայրույթն է հայտնում ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ նշելով, որ այլ պատգամավորների աշխատասենյակներից էլ պատերի նկարներն են տարել եւ այլ անձնական իրեր։

«Ո՞նց կարելի է գործող պատգամավորի աշխատասենյակ մտնել, երբ այն իր կարգավիճակով հավասարեցված է բնակարանին, մտնել մարդու տուն, ապրանքը գողանալ, գնալ։ Առանձնապես արժեք չունի, բայց առանց մեզ հարցնելու, մուտք են գործել աշխատասենյակ եւ, գրիչներից բռնած, սուրճի բաժակներով վերջացրած, տարել։ Տարել են՝ տան իրենց գլխին։ Նման բան կարելի՞ է։ Սա էլ է վկայում նրանց ցածր մակարդակի, ճղճիմության, փնթիության մասին։ Միայն փնթի մարդը կարող է նման բան անել»,- ասում է Պետրոսյանը՝ շեշտելով՝ եթե ուրիշի գույքը սենյակից վերցնում, տանում են, պատկերացրեք, թե ինչպես կղեկավարեն օրենսդիր կառույցը։

«Միայն իմը չէ, իմը դեռ կոֆեի բաժակներն ու գրիչներն են տարել, կան պատգամավորներ, որոնց սենյակներից իրենց սեփականությունը հանդիսացող նկարներ են տարել։ Սա խուժանություն է։ Սահմանադրության համաձայն՝ տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում է հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին օրը։ Մինչեւ ամսի 2-ը մեր լիազորությունները շարունակվում են։ Ի՞նչ իրավունք ունեն՝ մտնեն իմ աշխատասենյակ եւ ինձ պատկանող գույքը վերցնեն, տանեն։ Ամոթ է, խայտառակություն»,- վրդովվում է պատգամավորը։