|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ժողովուրդ»-ն իր մարտի 30-ի համարում տեղեկացրել է, որ Լոս Անջելեսում մեր հյուպատոսներից մեկը՝ Մեսրոպ անունով, ինչ-ինչ ճամապարհներով կարողացել է ամերիկյան սոցիալական ծառայություններում գրանցվել եւ նպաստ է ստանում այդ պետությունից:
Տարօրինակ է, բայց ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որեւէ մեկն այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեց այդ հրապարակմանը. ո'չ հերքեցին, ո'չ էլ հաստատեցին, ինչն էլ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների զայրույթն է առաջացրել:
Երեկ Արթուր անունով երիտասարդ ներկայացած զանգահարողը մեզ նախատեց, թե ինչու «չենք խայտառակում ոմն Մեսրոպին», որը անվանարկում է մեր երկիրը: Նա «բոմժի թղթով» խայտառակում է ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսությունը:
Հուսով ենք, որ այս անգամ գոնե ՀՀ ԱԳՆ-ն կարձագանքի հրապարակմանը, եւ մենք անհրաժեշտություն չենք ունենա ԱՄՆ-ից ճշտել այս տհաճ պատմության մանրամասները: