|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեւանում, այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Կայիք տեղեկություններով՝ վարորդը սիրված ու ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Վերջինս նույնպես ժամանել էր դեպքի վայր։