կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-22 17:01
Աշխարհ

Մենք առայժմ պարտվում ենք. Ալեքսանդր Բոժկո

Մենք առայժմ պարտվում ենք. Ալեքսանդր Բոժկո

Այն, որ Ուկրաինան հրաժարվեց ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց Ռուսաստանի տնտեսական ճնշման տակ հաստատեց հենց ինքը՝ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Լիտվայի նախագահի հետ հեռախոսազրույցում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ասաց, որ թե' հայերը եւ թե' ուկրաինացիները հույս էին փայփայում, որ ասոցացման համաձայնագիրը դեպի կյանքի իրական բարելավման անցումն է, բայցեւ մոռանում, որ դա նաև աշխարհաքաղաքական բարդ խաղ է:

 

«Տվյալ դեպքում մենք առայժմ պարտվում ենք, բայց դա չի նշանակում որ մենք մեր հույսը պետք է կտրենք»,- նշեց նա:

 

Ալեքսանդր Բոժկոն տեղեկացրեց, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը փակվել է երկու շաբաթով, նշանակում է ամեն ինչ կառավարության ձեռքում է: «Իհարկե, ընդդիմութունը կփորձի բողոքել, ցույցեր կազմակերպել, բայց նա այնքան ուժ չունի, որպեսզի դրութունը կտրուկ փոխի»,- ասաց նա: