|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ներպետական թռիչքների իրականացմանը։
«Մեկը հարցնի էլ ադրբեջանցին ինչու՞ և ինչի՞ շուրջ է մեր հետ բանակցելու: Եթե իր համար, ըստ էության, գոնե օդային կոմունիկացիաները բաց են: Հատկապես, եթե վառելիք են խնայում և օգուտներ են ստանում: Մենք այդ բարիքի դիմաց ի՞նչ ենք ստանում:
Էլ չեմ խոսում Իրանի հետ այդ հարցով համերաշխ չլինելու փաստի մասին: Դա էլ գին պետք է ունենար: Օրինակ՝ գերիների վերադարձ կամ Գորիս-Կապան միջպետական ճանապարհից ադրբեջանական անցակետի հեռացում և այլն: Հավալային քաղաքականություն:
Պարտվում ենք բանակցությունները, դեռ բանակցությունները չսկսած»,-գրել է նա: