կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 09:23
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լուրջ է

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լուրջ է
Արդեն մեկ շաբաթ է, ինչ բուժման նպատակով Ֆրանսիայում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ գեներալն այս տարի արդեն երրորդ անգամ է դիմում արտասահմանցի բժիշկների միջամտությանը: Ըստ նրա ընտանիքին մոտ կանգնած` թերթի աղբյուրի` Մանվել Գրիգորյանի մոտ թոքերի հետ կապված շատ լուրջ հիվանդություն է, որն աստիճանաբար քայքայում է գեներալի օրգանիզմը: Երեկ էլ Ֆրանսիա է մեկնել նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետարանում թերթի աղբյուրի հաղորդմամբ` քաղաքապետի մեկնումը բոլորի համար անսպասելի է եղել: