|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշեց, որ պայքարում են նրա կյանքի համար:
«Շտապ օգնության մեքենայով այս գիշեր են նրան տեղափոխել հիվանդանոց՝ ժամը 1-ի սահմաններում: Մանվել Գրիգորյանն անպայման պետք է համարժեք բուժում ստանա, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա»,- նշեց բժիշկը:
Նախկին պատգամավորի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել առողջական վիճակի կտրուկ վատացումից հետո: «Արտերկիր տեղափոխելու մասին այս պահին չենք մտածում, քանի որ հիմա պետք է ամեն ինչ անել՝ կյանքը փրկելու համար»,- շեշտեց նա:
Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: