Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները, այդ թվում` նաև բժիշկը պարբերաբար այցելում են ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա տեղեկացրեց, որ Գրիգորյանին ինքը վերջին անգամ այցելել է մոտ մեկ շաբաթ առաջ: «Առանձնազրույց ենք ունեցել և դրա արդյունքներով գրություններ ենք ուղարկել թե' քրեական հետապնդման իրավապահ մարմիններին, թե' արդարադատության նախարարություն»,- ասաց ՄԻՊ-ը:
Թաթոյանը նշեց, որ ամենօրյա կապի մեջ են փաստաբանների հետ, նաև ասաց, որ չի կարող հրապարակել բժշկական գաղտնիքին վերաբերող մանրամասներ, սակայն ընդգծեց. «Կարող եմ ասել, որ արձանագրել ենք առողջական և հոգեաբանական վիճակի բացասական դինամիկա»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարացվեց դեկտեմբերի 12-ին: