Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունները Դավիթ Տոնոյանի խոսքից հետո անհանգստացած են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով։ Մանավանդ Հայկ Հարությունյանի դեպքից հետո չեն ուզում ևս մեկ «ինցիդենտ» լինի:
«Նաիրի ԲԿ»-ում գտնվող Գրիգորյանին բուժող բժիշկներից հետաքրքրվեցինք նրա առողջականով։ «Գտնվում է 24–ժամյա հսկողության տակ, որ բարդություններ չառաջանան` սրտի կանգ, թոքերի, շնչառական անբավարարություն, երիկամներում ազոտը թույլատրելիից չբարձրանա»:
Գեներալին հերթով խնամում են նրա որդեգրած, զոհված եղբոր որդիները` Արայիկն ու Սամվելը։ Նրանք գրությամբ դիմել են ՔԿՀ և խնամելու թույլտվություն ստացել:
Իսկ առողջապահության նախարարության ձևավորած հանձնաժողովը հետազոտությունները կատարել է, սակայն վերջնական եզրակացությունը դեռ չի տալիս՝ սպասում են վարչապետը գա ԱՄՆ-ից, նոր նիստ գումարեն: Մոտ օրերս եզրակացությունը կլինի:
Ի դեպ, Մ. Գրիգորյանը հիվանդատեսներ գրեթե չունի. ժամանակ առաջ նրան տեսության է գնացել Արամ Զավենի Սարգսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։