Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միխայիլ Սահակաշվիլիին մի քանի օր է ՝ դադարել է Վրաստանի նախագահ լինելուց և արդեն հայտնվել է սկանդալային պատմությունների կենտրոնում: Хроника недели շաբաթաթերթը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրը, հրապարակել է մի հոդված, որում պատմում է Սահակաշվիլիի` սեռական բնույթի արկածների մասին:
Ըստ թերթի՝ Վրաստանի նախկին իշխանությունները իբր ունեցել են հատուկ հաշվեհամար, որն օգտագործվել է Սահակաշվիլիի և նրա շրջապատի զվարճանքների համար: Այդ գումարները կորզվել են ճնշման տակ հայտնված գործարարներից: Նշվում է, որ այդ գումարների վերահսկողությամբ իբրև թե զբաղվել է նախկին վարչապետ Իվանե Մերաբիշվիլին, ով ներկայումս կալանքի տակ է:
Այսպես՝ 2008-ի նոյեմբերին այդ գումարներն ուղղվել են Սահակաշվիլիի կանչով «Միսս Ուկրաինա» մրցույթի երկու աղջիկների այցելությունը Թբիլիսի ապահովելու համար: 2009-ի սեպտեմբերին Սահակաշվիլին Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի և այժմ ձերբակալված ՆԳՆ նախկին նախարար Բաչո Ախալայայի հետ զվարճացել է Լոնդոնում: Ինտիմ ծառայությունների վճարը, ըստ պարբերականի աղբյուրի, կազմել է 10 000 դոլար:
Սակայն ամենահնչեղ սկանդալը գրանցվել է 2010-ին՝ Լիսաբոնում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Tiara Park Atlantic հյուրանոցում վրացական պատվիրակության անդամները՝ Սահակաշվիլիի ղեկավարությամբ, ըստ պորտուգալական լրատվամիջոցների, երկրի բյուջեի հաշվին 80 տեղացի մարմնավաճառների են հրավիրել: Վրացիներն իրենց հայ գործընկերներին առաջակել են նշել ֆորումի ավարտը: Պատգամավորների խնջույքը դադարեցրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով նույնպես կանգ էր առել այդ հյուրանոցում: Նրա բողոքների հիման վրա ոստիկանություն է կանչվել: