կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-20 09:07
Առանց Կատեգորիա

Ի՞նչ պատմությունների մեջ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն․ «Ժողովուրդ»

Ի՞նչ պատմությունների մեջ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն․ «Ժողովուրդ»

«Արցախի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից անցել է շուրջ երեք ամիս, սակայն ՀՀ իշխանությունները շարու­նակում են անարձագանք թողնել պարտության հնարավոր պատճառների վե­րաբերյալ շրջանառվող տեղեկությունները: Որոշ բացատրություններ, իհարկե, տրվում են, բայց դրանք խոր և համա­պարփակ չեն ու էլ ավելի շատ հարցեր են առաջացնում: Ինչպես բազմիցս նշ­վել է, պատերազմում մեր պարտության խնդիրներից գլխավորը համարվում է զենք-զինամթերքի գնման հետ կապված կոռուպցիոն սկանդալը: Մամուլում այդ հարցի վերաբերյալ տևական ժա­մանակ է՝ շրջանառվում է Դավիթ Գալստյանի անունը, որը հանրության շրջանում հայտնի է Պատրոն Դավո մա­կանունով: Ըստ նույն տեղեկություննե­րի՝ Հայաստանի բանակի զենքի գնում­ների 95 %-ը իրականացվում է Դավիթ Գալստյանի միջոցով:

․․․Ո՞վ է Դավիթ Գալստ­յանը՝ Պատրոն Դավոն, ու ի՞նչ տեղեկու­թյուններ են շրջանառվում նրա մասին, որին որևէ կերպ չի արձագանքում ո՛չ Գալստյանը և ո՛չ էլ ՀՀ ՊՆ-ն: Ըստ մամու­լի հրապարակումների՝ Գալստյանը մի քանի մասնագիտացված ընկերություննե­րի բաժնետեր է. նա Հայաստանում ար­տադրվող «Կալաշնիկով» գործարանի սեփականատերերից է, դարձել է այս ար­տադրության հիմնադիր Royalsys Engineering ընկերության նախագահը:

Ներկայիս իշխանությունների հետ ևս Գալստյանը սերտ հարաբերությունների մեջ է, բավականին մտերիմ է նախկին ՊՆ նախարար Գավիթ Տոնոյանի հետ, որի թույլտվությամբ էլ, կարելի է ասել, Գալստյանը իրականացրել է զենք-զինամթերքի մատակարարման մասով բո­լոր գործընթացները: Ու, կարծես թե, քա­ղաքական իշխանությունների համար էլ վերջինս դարձել է սիրելի, քանի որ բոլոր այն սկանդալային հրապարակումները, որոնք կապվում են Գալստյանի հետ, ոչ մի հետևանք չեն ունենում, քննության առարկա չեն դառնում: Հիմա Տոնոյանն այլևս պաշտպանության նախարար չէ, բայց իր մտերիմը շարունակում է վայելել իշխանությունների համակրանքը:

Ըստ «Պարա ԹՎ»-ի հրապարակման՝ Դավիթ Գալստյանը Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան և Կայմանյան կղզիներում: «Փաստաթղթերից մեկում երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի պաշտպանության նախարա­րությունն է. որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջրներինգը»: Դազախական 10 մլն 500 հա­զար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում: Մոնոպոլիստ բիզնեսմենը. ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետև վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուր­քիային վաճառելիս»:

Իսկ երեկ արդեն «Սիվիլնեթը» տեղեկություններ հրապարակեց, որ Դավիթ Գալստյանը որպես մե­ղադրյալ է ներգրավվել Ազգային անվ­տանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով: «Պաշտպա­նության նախարարության պաշտոնա­տար անձանց կողմից իրենց պաշտոնեա­կան դիրքն օգտագործելով, մի շարք առևտրային ընկերությունների, այդ թվում՝ Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայ­նության գալով՝ ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձ­նապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուց­ված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- պա­տասխանել են ԱԱԾ-ից:

Գալստյանին մե­ղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար»,- գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: