կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 17:16
Քաղաքական

Վարչապետի գավաթ` կոկորդիլոս Գենայի երգի հնչյունների ներքո

Վարչապետի գավաթ` կոկորդիլոս Գենայի երգի հնչյունների ներքո

Արդեն հինգերորդ տարին է` պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում անցկացվում է «Հայաստանի վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը: Նպատակը ֆուտբոլի միջոցով այդ մարմիններում ֆիզկուլտ-առողջարարական աշխատանքներն աշխուժացնելն է, պետական պաշտոնյաների ֆիզպատրաստվածության աստիճանը բարձրացնելը:

 

Բայց պարզվում է` ֆուտբոլային այս մրցաշարին մասնակցելն ու հաղթելը «պրեստիժի» ու պատվի հարց է դարձել ոմանց համար: Yerkir.am-ի տեղեկություններով` մրցաշարում հաղթելու «վիզ է դրել» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Պատմում են, որ մրցաշարին մասնակցող ոստիկանության թիմին պարտադրել է, որ օրը երկու անգամ պարապմունք անցկացնեն, ավելին` տեսաձայնագրեն եւ իրեն ներկայացնեն: Ոստիկանապետը թեժ պայքարի մեջ է հատկապես ՊՆ-ի թիմի հետ:

 

Այսօր ՊՆ-ոստիկանություն խաղը, սակայն, ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Yerkir.am-ի թղթակիցը «բացառիկ» հնարավորություն է ունեցել ներկա գտնվելու խաղին: Ընդ որում` խաղն ուրախ է անցել: Խաղի ընթացքում հնչել են ինչպես «Իմ ախպերը», այնպես էլ կոկորդիլոս Գենայի մասին մուլտֆիլմից «День рождения» երգերը, իսկ երբ ՊՆ-ի թիմի դարպասապահն ընկավ, ոստիկան երկրպագուները չդիմացան և «մահվան քայլերգով» արձագանքեցին: Մի խոսքով` ուրախ էր, ինչպես КВН-ի ժամանակ:

 

Արդարության համար նշենք, որ թիմերը վատ չեն խաղացել. դե, ով ունենա թիմում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ու լավ չխաղա: Նշենք, որ մրցաշարի օրենքներով դա արգելվում է, բայց մի քանի նախարարություններ սովորության համաձայն շրջանցել են օրենքը: