|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հերթական օրն է արդեն Բաղրամյան պողոտայում ցուցարարները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Վաղ առավոտյան Բաղրամյան պողոտան բազմամարդ է: Ակցիայի մասնակիցները գիշերն անցկացրել են այստեղ: Նրանք լուսաբացը դիմավորում են բարձր տրամադրությամբ՝ Տերունական աղոթքի և մեր հիմնի հնչյունների ներքո: Բաղրամյան պողոտայում գտնվող հոգևորականները, ովքեր ևս գիշերն անցկացրել են ցուցարարների կողքին, իրենց շուրջ համախմբվածներին օրհնեցին և մաղթեցին բարի օր:
Այս ամենին հաջորդեց արդեն ավանդական դարձած մաքրության կազմակերպումը Բաղրամյան պողոտայում, ինչպես նաև մարմնամարզությունը: