|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ: Այսօր Արցախի եւ Հայաստանի նախագահները ներկա են եղել ՊԲ զորավարժություններին: Նախագահականում տեղադրված լուսանկարներից երեւում է, որ Սերժ Սարգսյանի հետ Արցախ է մեկնել նաեւ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ով վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բաց նամակ էր հղել եւ կոչ արել Ղարաբաղը ներառել Ռուսաստանի կազմում: Այն, որ Բալայանն Սերժ Սարգսյանին ուղեկցել է Արցախ, մի շարք հարցերի տեղիք է տալիս:
Նշենք, որ նախագահի մամուլի գրասենյակից մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ինչու է հենց Զորի Բալայանն ուղեկցում Սերժ Սարգսյանին: Զորի Բալայանի հետ կապ հաստատել եւս չհաջողվեց. նրա հեռախոսն անջատված է: