կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-14 13:48
Հասարակություն

Զորի Բալայանը… ավելի լավ է` ոչինչ չասեմ. Արշակ Զաքարյան

Զորի Բալայանը… ավելի լավ է` ոչինչ չասեմ. Արշակ Զաքարյան

Զորի Բալայանը… ավելի լավ է` ոչինչ չասեմ. yerkir.am-ի հետ զրույցում նշեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի բաց նամակին:

 

Զաքարյանի հավաստմամբ` եթե ՌԴ կազմի մեջ մտնելուց հետո Ղարաբաղն օրինականորեն կանջատվի Ադրբեջանի Հանրապետությունից, եւ եթե Հայաստանն էլ է պատրաստվում ՌԴ կազմի մեջ մտնել ու դա դարձնել հետագայում Ղարաբաղի հետ միասին դուրս գալու ճանապարհ, միգուցե…

 

«Չնայած ի՞նչ միգուցե. ես կարծես հեքիաթների մասին եմ խոսում: 22 000 զոհ ենք տվել, 22 տարի է` ուզում ենք անկախ լինել, չենք կարողանում: Սա էլ հերթական խոստովանությունն է, որ մենք անկախ չենք, չենք ձգտել դրան»,-ասաց Զաքարյանը:

 

Հիշեցնենք, որ Բալայանը բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ, ըստ էության, մի շարք փաստարկներ բերել, ըստ որոնց` Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին՝ Գյուլիստանի պայմանագրով: Զորի Բալայանը Պուտինին կոչ է անում այցելել Ղարաբաղ եւ այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս: