Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը անցած հինգշաբթի օրը՝ կառավարության նիստից անմիջապես հետո, մտել կառավարության շենք։ Եվ ահա դրանից մի քանի օր անց Բալայանը հրապարակեց իր հայտնի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին և Ղարաբաղն ընդգրկել Ռուսաստանի կազմում։
Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Բալայանը հաճախ է լինում Սերժ և Տիգրան Սարգսյանների մերձավոր օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի «ակումբում», որտեղ, բացի ժամանցից, ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները երկրին առնչվող կարևորագույն հարցեր են քննարկում ու որոշում։ Իսկ թե ինչ էր Բալայանը «կորցրել» կառավարությունում, արդեն երկու օր է՝«Ժողովուրդ»-ին չի հաջողվում պարզել, քանի որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը, սովորության համաձայն, մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին չի պատասխանում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: