|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը երեւանյան համերգից հետո ՀՀ մշակույթի նախարարին հանձնեց բացառիկ մի նամակ: Նամակը Արամ Խաչատրյանն ուղարկել էր Բորիս Խոդորովին:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Սպարտակը» գրել եմ 8,5 ամսում, բայց դրա վրա աշխատել եմ շուրջ երեք տարի: Այն գրել եմ միայն ամռան վերջին եւ աշնանը, իսկ մնացած ժամանակս տրամադրում էի մանկավարժությանը:
Արդյո՞ք ես լավ եմ գրում, չգիտեմ: Կարող եմ միայն ասել, որ անկեղծ եմ գրում: Ես հաճախ ասում եմ, որ երաժշտությունը արյամբ եմ գրում: Դա ճիշտ է, դու պետք է սիրես թեման, սիրես հերոսիդ, պետք է նրա հետ ապրես այդ պատմությունը: Ստեղծագործելիս ես էքստազի մեջ եմ գտնվում եւ ինձ երջանիկ զգում: Բայց ես, միաժամանակ, այդ պահին նաեւ ջղային եմ` կենտրոնանալու եւ լարված լինելու իմաստով»: