|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգը: Ի դեպ, համերգը նվիրված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգին հնչեցին Մոցարտի, Վերդիի, Վինչենցո Բելինիի, Գաետանո Դոնիցետիի, Ջակոմո Պուչինիի հայտնի ստեղծագործությունները: Սպիվակովը հայ հանդիսատեսի պահանջով ևս երկու գործ կատարեց:
Հիշեցնենք, որ այսօր նույնպես տեղի կունենա համերգ, որի ժամանակ կներկայացվի մուլտիմեդիա նախագիծ՝ «Չապլինի ժամ»՝ «Մեծ քաղաքի կրակները»:
Ներկայացնում ենք մեկ հատված Սպիվակովի երեկվա համերգից:




